ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մերկելը հրաշք է անվանել Բեռլինյան պատի փլուզումը

Մերկելը հրաշք է անվանել Բեռլինյան պատի փլուզումը
10.11.2014 | 13:00

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաշք է անվանել սառը պատերազմի խորհրդանիշ Բեռլինյան պատի քանդումը՝ նոյեմբերի 8-ին գրել է Reuters-ը:
«Հրաշք էր, որ ամեն ինչ խաղաղ անցավ»,- ասել է նա գերմանական հեռուստատեսությամբ՝ պատը քանդելու 25-ամյակի առիթով: Կանցլերի խոսքով՝ իրադարձությունից մի քանի շաբաթ առաջ քաղաքում վախ, լարում ու հուզմունք էին զգացվում: «Մի քանի շաբաթ բոլորը տագնապած էին: Հոկտեմբերի 7-ին իմ փողոցում տանկեր էին կանգնած»,- հիշել է Անգելա Մերկելը, որ այդ տարիներին 35 տարեկան էր և աշխատում էր ԳԴՀ-ի գիտությունների ակադեմիայում:
«Նոյեմբերի 9-ի երեկոյան ես դուրս էի եկել սաունայից և գնացի Բոռնհոլմի փողոց, անցա մյուս կողմը ու անծանոթ մարդկանց հետ տոնում էի: Անհավանական ուրախության զգացում ունեինք բոլորս»,- պատմել է ԳԴՀ կանցլերը: Նա ասել է նաև, որ նույն գիշերը Արևմտյան Բեռլինում իր նոր ծանոթների տուն է գնացել ու այնտեղից զանգահարել զարմուհուն, ուշ գիշերով միայն վերադարձել է տուն՝ Արևելյան Բեռլին, որովհետև առավոտյան պիտի աշխատանքի գնար: «Այդ գիշերը ես երբեք չեմ մոռանա»,- ամփոփել է հուշերը Մերկելը:
Նոյեմբերի 10-ին Գերմանիայի կանցլերը հանդիպելու է Բեռլին ժամանած ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ, որ այդ իրադարձությունների անմիջական մասնակիցն էր:
Insa-Consulere-ի կազմակերպած հարցումը վկայում է, որ հիմա յուրաքանչյուր վեցերորդ գերմանացի կողմ է պատի վերականգնմանը. հարցվածների 16 տոկոսը Բեռլինյան պատի վերադարձն է ուզում, հարցմանը մասնակցել է 2020 մարդ ողջ Գերմանիայում:
Նոյեմբերի 9-ին լրացավ Բեռլինը և Գերմանիան երկու մասի բաժանող պատը քանդելու 25 տարին: Պատը գոյություն ուներ 28 տարի, 155 կիլոմետր ուներ, 43,1 կիլոմետրը՝ Բեռլինում:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ